Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի26 փետրվարի 2020 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի պատմական մայրաքաղաք Դվինի հնավայրի տարածքում թանգարան կկառուցվի: Այդ մասին հայտարարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը՝ նշելով, որ դա նախատեսված է ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության պետական կոմիտեն 2020-ի ծրագրով: «Թանգարանը կկառուցվի հենց Դվին հնավայրի տարածքում, որտեղ կան գտածոներ, պատմամշակութային արժեք ներկայացնող էքսպոնատներ, որոնք այս պահին բաց երկնքի տակ են և վնասվելու հավանականությունը մեծ է: Ուստի դեռևս վաղուց էր նախատեսված այնտեղ կառուցել թանգարան»,- հավելել է Սարգսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»: Սարգսյանի խոսքով՝ հիմնանորոգվելու է նաև 18 կմ ճանապարհահատված, որն Արարատի մարզը կապելու է Կոտայքին, ինչը մարզպետի կարծիքով զբոսաշրջային լավ ուղղություն է: «Զբոսաշրջիկներն անմիջապես Գառնիից կարող են գալ Դվին: Այս տարի կառավարության կողմից 500 կմ ճանապարհահատվածի 27 կմ-ը բաժին է հասնում Արարատի մարզին»,- նշել է մարզպետը։ Նա նաև տեղեկացրել է, որ Խոր Վիրապի համալիրի ավտոկայանատեղիի և աստիճանավանդակի կառուցման աշխատանքներն ընթացքի մեջ են։ Դվինը հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Իր ծաղկման շրջանում Դվինի բնակչության թիվը գերազանցել է 100 հազարը։ Արշակունիների պալատից (IV դար) պահպանվել են արքայական գահասրահի (272 քառակուսի մետր մակերեսով) ավերակները։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ Զինծառայողների հարազատները ծանրոցներ ուղարկում են բացառապես կամավոր Նշվում է, որ զինծառայողների թիկունքային ապահովման բոլոր աշխատանքները պատշաճ իրականացվում են ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը |