Մինչև 1 տարվա ազատազրկում և $8200 տուգանք. Հրվ. Կորեան խստացրել է կորոնավիրուսի կարանտինի խախտումը![]() 26 փետրվարի 2020 - 14:49 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի դեմ պայքարում Հրվ. Կորեան փոխել է օրենսդրությունը և խստացրել կարանտինը խախտելու դեպքում պատիժը՝ վիրուսի դեմ առավել արդյունավետ պայքարելու համար, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Հոսպիտալացման կամ կարանտինի կանոնները խախտելու դեպքում սահմանված 3 մլն վոն ($2400) տուգանքը կխստացվի, կգործի մինչև մեկ տարվա ազատազրկում և տուգանք մինչև 10 մլն վոն ($8200) : Հրվ. Կորեայում կավելանա նաև կարանտինի ծառայությունում աշխատողների թիվը, կստեղծվեն համապատասխան ստորաբաժանումներ քաղաքներում և շրջաններում: Դեղատներում և հիվանդանոցներում արդեն պարտավոր են ստուգել՝ եղել է արդյոք պացիենտն արտերկրում: Ավելի վաղ Հրվ. Կորեան համաճարակային վտանգը երկրում երրորդ «նարնջագույն» աստիճանից բարձրացրել էր չորրորդ՝ «կարմիր» աստիճանի: Ըստ տվյալների՝ այդ երկրում կորոնավիրուսով արդեն մոտ 1146 մարդ է վարակվել, նրանցից 12-ը մահացել է: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |