Փոխվարչապետը հուսով է՝ ԵՄ աջակցությունը 2020-ին ավելին կլինի, քան 2019-ին էր![]() 26 փետրվարի 2020 - 15:15 AMT PanARMENIAN.Net - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանը հույս է հայտնել, որ ԵՄ աջակցությունը 2020-ին ավելին կլինի, քան 2019-ին էր: Խորհրդարանում ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ նա ասել է, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունների դրական զարգացման մասին է վկայում երկկողմ ձևաչափով տրամադրվող աջակցության ավելացումը, տեղեկացնում է Aysor.am-ը: Նա նշել է, որ 2019-ի գործողությունների ծրագրով նախատեսվող աջակցության չափը նախորդ տարիների համեմատ ավելացել է՝ կազմելով 65 մլն եվրո: «2020 թվականի աջակցության ուղղություններն արդեն իսկ նախատեսվել և հստակեցվել են, հուսով եմ՝ աջակցության չափը կլինի ավելին, քան 2019-ին էր», - ասել է Գրիգորյանը: Փոխվարչապետը հավելել է, որ 2020-ի ծրագրով աջակցություն է նախատեսված արդարադատության և ոստիկանության ոլորտների ռազմավարական բարեփոխումների ուղղությունների համար, որոնք ընդգրկված են կառավարության գերակայությունների ցանկում: 2019-ի համար Եվրամիության կողմից ՀՀ-ին նախատեսված է եղել 40 մլն եվրոյի չափով աջակցություն, որին ավելացվել է լրացուցիչ 25 մլն եվրո: Ընդհանուր 65 մլն եվրոյի չափով աջակցություն է տրամադրվել: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |