«Սասնա ծռերը» կոչ են անում չեղարկել Մարտի 1-ի երթը![]() 26 փետրվարի 2020 - 15:27 AMT PanARMENIAN.Net - «Սասնա ծռեր» կուսակցությունը կոչ է անում չեղարկել Մարտի 1-ի երթը՝ հաշվի առնելով կորոնավիրուսի բռնկման վտանգը՝ նշելով, որ «բազմամարդ երթ կազմակերպելու վերաբերյալ գործող իշխանության կոչն անպատասխանատու և ազգային անվտանգության համար խիստ վտանգավոր» քայլ է: Հայտարարության մեջ ասվում է նաև, որ «անպատասխանատու գործելակերպը դարձել է ներկայիս իշխանությունների հիմնական հատկանիշը»: Հայտարարության մեջ նշվում է նաև, որ շուտով 2 տարին կլրանա, ինչ իշխանությունն ասում է, թե մարտի 1-ի գործը բացահայտված է, սակայն սպանությունների մեղավորները հայտնի չեն: «Միայն Ռոբերտ Քոչարյանը և նրա մի քանի մեղսակիցներն են կիսատ-պռատ ու խախուտ մեղադրանքներով հայտնվել դատարանում... իսկ Սերժ Սարգսյանը, ընդամենը դիզվառելիքի գործով մեկ ուրիշ դատական ներկայացման դերասան է»,- ասվում է հայտարարության մեջ: «Իշխանություններն իրենց բանավոր ելույթներում ընդունում են, որ առնվազն 2008 թ. Մարտի 1-ից հետո ակնհայտ է դարձել, որ ընտրությունները կեղծելով իշխանությունը շարունակաբար յուրացրած ռեժիմն արդեն ամբողջությամբ տապալել է սահմանադրական կարգը, ...սակայն հրաժարվում են նշվածը որպես պաշտոնական իրավաքաղաքական գնահատական արձանագրել ՀՀ ԱԺ որոշմամբ և դրանից բխող քայլեր ձեռնարկել»,- ասվում է հայտարարության մեջ։ ՀՀ-ն փակել է Իրանի հետ ցամաքային հաղորդակցությունը, իսկ օդայինը՝ սահմանափակել: Իրաքը և Քուվեյթը փակել են իրենց սահմանն Իրանի հետ և դադարեցրել ավիահաղորդակցությունը: Պաշտոնական վերջին տվյալով՝ Իրանում վարակի 95 դեպք կա, 15 մարդ է մահացել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |