ԱՄՆ-ում մտադիր են կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձեր սկսել՝ մարդկանց ներգրավմամբ![]() 26 փետրվարի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Ամերիկյան կենսատեխնոլոգիական Moderna ընկերությունը COVID-19 (Sars CoV-2) կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը պատրաստում է կլինիկական փորձարկումների՝ մարդկանց մասնակցությամբ: Առաջին նմուշներն ուղարկվել են ԱՄՆ Վարակիչ հիվանդությունների և ալերգիայի ազգային ինստիտուտի (NIAID) մասնագետներին, գրում է Deutsche Welle-ն՝ The Wall Street Journal-ին հղումով: Ինստիտուտի փորձագետները հուսով են, որ ապրիլի վերջին թեստեր կսկսեն անցկացնել երկու տասնյակ կամավորի հետ, իսկ փորձարկումների նախնական արդյունքները կարող են հրապարակվել հուլիս-օգոստոսին: Այդ մասին ասել է NIAID-ի ղեկավար Էնթոնի Ս. Ֆաուչին: Սակայն, պատվաստումը 2021-ից շուտ հասանելի չի դառնա, քանի որ անհրաժեշտ կլինեն լրացուցիչ հետազոտություններ և հավելյալ աշխատանք: Նշվում են պատվաստանյութի մշակումից մինչև մարդկանց մասնակցությամբ առաջին փորձարկումների միջև ռեկորդային ժամկետները: 2002-ին ատիպիկ թոքաբորբի դեպքում դրա համար ավելի քան 1,5 տարի պահանջվեց: Հունվարի սկզբին չինացի գիտնականները հրապարակեցին նոր տիպի վիրուսի նուկլեոտիդային հաջորդականությունը, ինչը թույլ տվեց մասնագետներին սկսել պատվաստանյութի մշակման աշխատանքները: Փետրվարի 26-ի դրությամբ աշխարհում նոր կորոնավիրուսով վարակման մոտ 81,000 դեպք է գրանցվել, գրեթե 9000-ի վիճակը ծանր է, ավելի քան 30,000 մարդ ապաքինվել է: Մահացել է 2760 մարդ, որոնց ճնշող մեծամասնությունը Չինաստանում է՝ 2715 մարդ: Երկրորդ տեղում Հարավային Կորեան է՝ 1146 վարակված և մահվան 12 դեպք: Եվրոպայում ամենածանր վիճակն Իտալիայում է՝ 322 հիվանդ և 11 մահացած: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |