Առաջին կին զինծառայողները՝ ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խմբում26 փետրվարի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - ԶՈւ հատուկ նշանակության բրիգադի դեսանտագրոհային խումբը համալրվել է առաջին կին զինծառայողներով: Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ներկա է գտնվել կանանց համար հատուկ մշակված ձեռնամարտի հնարքների ցուցադրությանը։ Կին զինծառայողները պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացրել համալիր պարապմունքների ընթացքում ձեռք բերած գործնական հմտությունները՝ դանակով հարձակում, պաշտպանություն և մարտավարական այլ հատուկ հնարքներ: Նշելով, որ սիրում են ընտրած մասնագիտության խորհրդավորությունն ու գաղտնիությունը, կին զինծառայողները վստահեցրել են, որ ֆիզիկապես ու հոգեբանորեն պատրաստ են տղամարդկանց հետ հավասար հաղթահարելու ցանկացած փորձություն և, անհրաժեշտության դեպքում մարտի դաշտում կատարելու հատուկ նշանակության խնդիրներ։ Բրիգադի կանայք իրենց առջև նպատակ են դրել էլ ավելի կոփվել, յուրացնել նոր հմտություններ և լինել լավագույնը, հասնել մասնագիտական բարձունքների։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |