Վրաստանում կորոնավիրուսի 1-ին դեպքն է հաստատվել![]() 26 փետրվարի 2020 - 23:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում հաստատվել է կորոնավիրուսի առաջին դեպքը․ վարակակիրը 50-ամյա տղամարդ է, որը ժամանել Իրանից Ադրբեջանի տարածքով։ Ինչպես հայտնում է «Իմեդի»-ն` նա միանգամից տեղափոխվել է հիվանդանոց, այլ մարդկանց հետ շփում չի ունեցել։ Նրա հետ շփված սահմանապահներին ևս կարանտին են տեղափոխելու։ Երկրի առողջապահության նախարար Եկատերինա Տիկարաձեն նշել է, որ անհանգստանալու կարիք չկա․ Վրաստանի կառավարությունն ամեն ինչ անում է երկրում կորոնավիրուսի բռնկում թույլ չտալու համար։ Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում բարձր ջերմաստիճանով 14 հիվանդ կա, որոնցից 2-ն Իրանի ու Չինաստանի քաղաքացի են։ Փետրվարի 21-ից Չինաստանից Վրաստան վերադարձած 34 քաղաքացի կարանտինում են Իմերեթիում՝ Սաչխերե գյուղի հիվանդանոցում։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |