Էջմիածնի Մայր տաճարի հիմնանորոգման համար Մայր աթոռը հանգանակություն է սկսում![]() 27 փետրվարի 2020 - 11:13 AMT PanARMENIAN.Net - Մայր աթոռ Սբ Էջմիածինը համազգային հանգանակություն է հայտարարում Մայր տաճարի հիմնանորոգման համար, որի հրատապ ամրակայումն ու հիմնանորոգումը սկսվել էր 2017-ին: Նպատակն է խուսափել հնարավոր փլուզման վտանգից: Մայր Տաճարի վերջին մասնակի ամրակայումն արվել է 1950-60-ականներին: «Սա վերջին հարյուրամյակներում կատարվող մեծագույն հիմնանորոգությունն է, որը պահանջում է նաև աշխարհի բոլոր ծագերում բնակվող մեր ժողովրդի զավակների անմիջական մասնակցությունը»,- ասվում է Մայր աթոռի հայտարարության մեջ։ Այս կապակցությամբ 2019-ի հունիսի 23-ին՝ Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնին, Կաթողիկոսը սրբատառ կոնդակով հայությանն ուղղել է Գրիգոր Լուսավորչի «Եկե՛ք կառուցենք լույսի Սուրբ Խորանը» կոչը։ Նվիրաբերվող օգնությունները համակարգելու նպատակով ստեղծվել են հոգաբարձուների պատվո հանձնախումբ և գործադիր մարմին: Հաստատվել է նաև աշխատանքային խումբ` ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Հովնան արք․ Տերտերյանի գլխավորությամբ: Սփյուռքի տարբեր թեմերում և համայնքներում ձևավորվել են տեղական հանձնախմբեր: Նվիրատվությունները կարելի է փոխանցել և տաճարի հիմնանորոգման աշխատանքների վերաբերյալ հավելյալ տեղեկություններ ստանալ պաշտոնական կայքի միջոցով։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |