Տոնոյանն ու Զասը քննարկել են ՀԱՊԿ հետագա զարգացումը27 փետրվարի 2020 - 12:27 AMT PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի հետագա զարգացման գործընթացն է քննարկել աշխատանքային այցով ՀՀ-ում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի հետ: ՀՀ պաշտպանության նախարարը շնորհավորել է Զասին այդ պաշտոնում նշանակվելու առթիվ: Հատուկ ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի զարգացմանը, ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի և խաղաղապահ ուժերի ներուժի բարձրացմանը, կազմակերպության զինված ուժերի ներկայացուցիչների համակարգի կատարելագործմանը, համատեղ իրականացվող մարտական պատրաստության միջոցառումներին, ինչպես նաև Հայրենական մեծ պատերազմի 75-ամյակին նվիրված համատեղ միջոցառումների իրականացմանը: Հանդիպմանը քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցեր: Բելառուսի ներկայացուցիչ Ստանիսլավ Զասը ստանձնել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը հունվարի 1-ին, երբ լրացավ ՀՀ ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետը: Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար, ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովն ազատվել էր պաշտոնից: Նրան հետ էր կանչել հայկական կողմը, քանի որ վերջինս անցնում է Մարտի 1-ի գործով: Նրա պարտականությունները կատարում էր ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, ՌԴ ներկայացուցիչ Վալերի Սեմերիկովը: Նոր քարտուղարի նշանակման հարցը դարձել էր Երևանի ու Մինսկի միջև որոշակի լարվածության պատճառ։ Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Բիզնես գաղափարներ` պատանիներից․ 6-րդ Fastex Meetup-ը կայացել է Fastex Meetup հանդիպումների շարքը շարունակական է Երևանում քամուց շինությունների տանիքներ, թիթեղյա ծածկեր են վնասվել, կոտրվել են ծառեր Փրկարարներն իրականացրել են կոտրված ծառերի մասնատման, թիթեղների ամրացման և ապամոնտաժման աշխատանքներ ՀՀ հավաքականը 7 ոսկի և 2 արծաթ է նվաճել ուշուի ԵԱ-ում Մրցումները տեղի են ունեցել Ստոկհոլմում Խաժակյան․ 2018-ից ի վեր Բագրատ սրբազանի առաջնորդած շարժումը միակն է, որը խնդիր չի դնում «ոչնչացնել հակառակորդին» Նա հավելել է, որ օրակարգը հանուն է, իսկ առարկայական ծրագիրը, հավանաբար, առաջիկայում կհստակեցվի |