ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցները` ԱՆ որոշման մասին. Փլուզման եզրին է մի արդյունավետ համակարգ27 փետրվարի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի ներկայացուցիչները Կառավարության շենքի առջև բողոքում են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցին միավորվելու՝ առողջապահության նախարարության որոշման դեմ, փոխանցում է Aysor.am-ը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի միավորման որոշումը գործադիրն ընդունել է հունվարի 30-ին: «Բոլոր հնարավոր միջոցներով մեր ձայնը լսելի ենք դարձնելու, չենք կարող անտարբեր մնալ նրան, թե ինչպես է «ծածկադմփոցի» սկզբունքով փլուզման եզրին հասցվում մի արդյունավետ գործող համակարգ, և փոխարենը ոչինչ չի առաջարկվում: Այն հիմնավորումները, որոնք դրված են որոշման տակ, հիմնազուրկ են: ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորումը ոչ մի կերպ չի կարող ազդել խարանի և խտրականության վերացման վրա, ինչպես ներկայացվում է: Հիմնազուրկ է նաև այն մոտեցումը, որ դա կնպաստի բուժման արդյունավետության բարձրացմանը»,- հայտարարել է ՁԻԱՀ-ի կենտրոնի նախկին տնօրեն Սամվել Գրիգորյանը: ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը ֆեյսբուքյան իր էջում նշել էր, որ նախարար Արսեն Թորոսյանի հրամանով տնօրեն Սամվել Գրիգորյանը փետրվարի 25-ից ազատվել է աշխատանքից: Գրիգորյանը նշել է, որ իրենք ինտեգրված են աշխատում, այլ ոչ կղզիացած, իսկ կենտրոնն օրինակելի է նաև միջազգային ասպարեզում: Նրա խոսքով՝ ԱՆ-ի կողմից միանձնյա որոշումներ են կայացվում, որոնք խոչընդոտում են երկրի զարգացմանը: ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցներն ակնկալում են, որ «առանց մասնագիտական քննարկման կայացված որոշումը» կկասեցվի և հարցը կքննարկվի կլոր սեղանի շուրջ: ՁԻԱՀ-ի կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոնի միավորման մասին որոշումը, ըստ ԱՆ-ի, ուղղված է ծառայությունների ինտգերմանը և պացիենտների համար որակի ու հասանելիություն ապահովմանը։ Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Բաքվի հետ բանակցությունները պետք է լինեն երաշխավորների առկայությամբ, լավագույն հարթակը ՄԽ–ն է «Մենք իրական բանակցությունների կողմնակից ենք, ոչ թե պարտադրանքների, ուժի սպառնալիքի»,–ասել է նա Բայդենը հայտարարել է Կիևին $225 մլն-ի ռազմական օգնություն հատկացնելու մասին Նա ներողություն է խնդրել տարեսկզբին Կոնգրեսում Կիևին ամերիկյան օգնության փաթեթի ընդունման ձգձգման համա Ֆրանսիացի ճարտարապետի Կասկադի ավարտուն տեսքի հայեցակարգային առաջարկը քննարկվել է քաղշին խորհրդում Ներկայացվել է նաև հայեցակարգի վերաբերյալ տեսանյութ ԵՄ-ն 3․5 մլն եվրո է փոխանցել ՀՀ-ին արդարադատության ոլորտի բարեփոխումների համար Նշվում է, որ փոփոխությունները կիրառելու համար անհրաժեշտ է հետագա համապարփակ և համակարգային քաղաքականություն |