Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ վերաքննիչ բողոքի քննությունը սկսվել է27 փետրվարի 2020 - 13:41 AMT PanARMENIAN.Net - Վերաքննիչ դատարանում մեկնարկել է 2001-ին Երևանի «Առագաստ» սրճարանում Պողոս Պողոսյանի սպանության գործով դատավճռի դեմ Գլխավոր դատախազության բողոքի քննությունը։ 2001-ին մայրաքաղաքի «Առագաստ» սրճարանում սպանվել էր Վրաստանի քաղաքացի, 43-ամյա դաշնակցական Պողոս Պողոսյանը՝ այդ ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Պրիվետ Ռոբ» արտահայտությամբ դիմելուց հետո։ Ըստ քրեական գործի՝ նրան սրճարանի զուգարանում ծեծել էր Աղամալ Հարությունյանը։ Գլխավոր դատախազությունը պնդում է, որ ի հայտ են եկել նոր հանգամանքներ՝ գործը վերաբացելու և նոր մեղադրյալներ ներգրավելու համար։ Բեկանելու դեպքում գործը կուղարկվի Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննության։ Դատական նիստին ներկա է եղել Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորից «Կուկու» մականունով հայտնի Աղամալ Հարությունյանը, որն այդ գործով երկու տարվա պայմանական ազատազրկման էր դատապարտվել անզգույշ սպանության հատկանիշներով, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: Մեկնարկից մոտ 40 րոպե անց նիստն ընդմիջվել է Աղամալ Հարությունյանի կողմի միջնորդությամբ։ Նրանք խնդրել են ժամանակ տալ գործի նյութերին ծանոթանալու համար։ Հաջորդ դատական նիստը կկայանա մարտի 27-ին։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները Առողջապահության նախարարին պաշտոնից ազատելու լուրերը հերքվել են Ավելի վաղ խուզարկություններ են իրականացվել առողջապահության նախարարությունում և բուժհաստատություններից մեկում |