647 ապրանքի մասով մաքսային արտանություններ կլինեն, առնվազն $30 մլն-ի հավելյալ ռեսուրս կգոյանա

647 ապրանքի մասով մաքսային արտանություններ կլինեն, առնվազն $30 մլն-ի հավելյալ ռեսուրս կգոյանա

PanARMENIAN.Net - Հայաստանի համար ԵԱՏՄ-ից 647 ապրանքի մասով մաքսային արտոնությունը կերկարաձգվի մինչև 2020-ի վերջ, Կառավարությունը հավանություն է տվել ներկայացվող նախագծին:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի խոսքով՝ ՀՀ-ի տնտեսության համար առնվազն $30 մլն-ի հավելյալ ռեսուրս է գոյանում այս արտոնությամբ, այսինքն՝ այդքանով պակաս մաքսատուրք կվճարվի:

Մաքսային արտոնություն ստացող ապրանքներից են միսը, կարագը, թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրերը, քարերը, դեղորայքը և այլն:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ խնայված միջոցները ճիշտ կօգտագործվեն, և արձանագրել, որ արտոնությունը մեքենաներին չի վերաբերում:

2015-2020-ին ՀՀ-ն 930 ապրանքի գծով մաքսային արտոնություն ուներ: 2019-ի դեկտեմբերին, վարչապետի ձեռք բերած պայմանավորվածության համաձայն, մի շարք բացառություններով, արտոնությունը կերկարաձգվի մինչև 2020-ի:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---