Փաշինյան. ՀՀ-ում աղքատության մակարդակը պատմականորեն ամենացածրն է27 փետրվարի 2020 - 14:40 AMT PanARMENIAN.Net - 2019-ի վիճակագրական վերջին տվյալների համաձայն՝ 2018-ին Կառավարությանը հաջողվել է 2.2 տոկոսային կետով նվազեցնել աղքատության մակարդակը՝ հասցնելով այն 23.5%-ի, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ծայրահեղ աղքատության մակարդակը նույն ժամանակահատվածում 1.2%-ից նվազել է մինչև 1%: Փաստացի Հայաստանը պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի»,- ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ այստեղ կա խնդիր, քանի որ աղքատության հաշվարկման մեթոդաբանությունը ներդրվել է 2009-ին: Նա հիշեցրել է՝ իր գլխավորած Կառավարության ծրագրով նախատեսված է մինչև 2023-ը վերացնել ծայրահեղ աղքատությունը: «2019-ի ցուցանիշը մեզ վստահություն է տալիս, որ դա իսկապես իրագործելի խնդիր է»,- ընդգծել է վարչապետը: Փաշինյանը նշել է նաև, որ 2019-ին հանրապետությունում միջին ամսական անվանական աշխատավարձն ավելացել է 5.8%-ով, ավելացել է նվազագույն աշխատավարձը: Նա արձանագրել է, որ 2018-ի մայիսից ավելի քան 1 մլն մարդու աշխատավարձ, թոշակ, նպաստ է բարձրացվել: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |