Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի![]() 27 փետրվարի 2020 - 15:49 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 27-ի դրությամբ Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի, վարակակիրների ընդհանուր թիվը 245 է, հայտնում է Anadolu-ն: Նշվում է, որ վիրուսն արդեն տարածվել է Իրանի 20 նահանգում: Իրանում և աշխարհի ևս 34 երկրում, ընդհանուր առմամբ, գրանցվել է կորոնավիրուսի մոտ 80,000 դեպք: Վարակից զոհերի թիվն ամբողջ աշխարհում հասել է մոտ 2800-ի , միայն Չինաստանում գրանցվել է վարակի 78,000 դեպք, դրանցից 2,700-ը՝ մահվան ելքով: Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։ Photo. Reuters ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |