Իրանի ևս մեկ պատգամավոր է կորոնավիրուսով վարակվել![]() 27 փետրվարի 2020 - 17:17 AMT PanARMENIAN.Net - Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության կոմիտեի ղեկավար Մոջթաբ Զուլնուրը տեղեկացրել է, որ վարակվել է կորոնավիրուսով, գրում է ՌԻԱ Նովոստին: «Այո, կորոնավիրուսի թեստը դրական է, հարկ չկա անհանգստանալու, ես կարանտինի մեջ եմ: Աստված տա, մեր ժողովուրդը հաղթահարի կորոնավիրուսը»,- ասել է պատգամավորը: Նրա հայտարարության տեսագրությունը հրապարակվել է IRIB հեռուստառադիոընկերության Telegram-ալիքում: Զուլնուրը պատգամավոր է ընտրվել Ղոմից, որտեղ գրանցվել է կորոնավիրուսով վարակների ամենամեծ ցուցանիշը: Ավելի վաղ մեկ այլ իրանցի պատգամավոր Մահմուդ Սադեկին էր հայտարարել, որ վարակվել է կորոնավիրուսով: Փետրվարի 27-ի դրությամբ, Իրանում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 26-ի, վարակակիրների ընդհանուր թիվը 245 է: Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |