ՃՈ պետը՝ բալերի վաճառքի մասին. Տեղյակ ենք, տեսախցիկներով կարելի է պարզել՝ ով էր ղեկին![]() 27 փետրվարի 2020 - 17:26 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ճանապարհային ոստիկանության (ՃՈ) կողմից բալային համակարգ ներդնելուց հետո բալեր վաճառվել են, նման դեպքերում ճանապարհներին տեղադրված տեսախցիկների միջոցով կարելի է տեսնել, թե ով է ղեկին, հայտարարել է ՃՈ պետ Եգոր Կարապետյանը: Նա նշել է, որ ոստիկանությունը տեղյակ է նման դեպքերի մասին և դրանք բացահայտելու այլ գործիքներ ևս ունի: Հայաստանում հունվարի 1-ից՝ ճանապարհային երթևեկության կանոնակարգման բալային համակարգի ներդրումից հետո մի շարք քաղաքացիներ առցանց հարթակներում փորձել են վաճառել իրենց բալերը՝ այդ մասին հայտարարություններ տեղադրելով տարբեր հարթակներում: Կարապետյանը նշել է, որ պատկան մարմինները զբաղվում են բալերի վաճառքի հարցով և անհնագստանալ պետք չէ: «Շատ զարգացած երկրներում, այդ թվում` Ֆրանսիայում, բալ վաճառել հասկացությունը եղել է, բայց հենց Ֆրանսիայի փորձն ու իրենց բացթողումներն ուսումնասիրելով` մեր օրենքն ընդունելիս այնպիսի կանխարգելիչ գործողություններ ենք նախատեսել, որ մեզ համար շատ հեշտ է բալ վաճառողներին հայտնաբերելը»,- ասել է նա: Նոր համակարգով յուրաքանչյուր վարորդի 9 միավոր է տրվում, խախտումների դեպքում՝ տուգանքներին զուգընթաց, միավորներ են հանվում: Մեկ տարում այդ բալերը սպառելու դեպքում վարորդի տրանսպորտային միջոց վարելու իրավունքը կասեցվում է 6 ամսով: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |