Փաշինյան. Սեռով պայմանավորված աբորտների թվով ՀՀ-ն վատթարագույն տեղերում է![]() 27 փետրվարի 2020 - 17:27 AMT PanARMENIAN.Net - «Գլոբալ գենդերային ճեղքվածք» զեկույցում, որը վերաբերում է սեռով պայմանավորված հղիության ընդհատումներին, ՀՀ-ն շատ լուրջ խնդիր ունի, և սա անթույլատրելի է, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով՝ այս ցուցանիշով Հայաստանն աշխարհում վատթարագույն տեղերում է:: «Մեր ազգային անվտանգությանն առնչվող գաղտնի փաստաթղթերից մեկում, որը գրվել է 2014 թվականին, կանանց դերի վերաբերյալ կա արձանագրում, որ նրանց դերի հանդեպ ընկալումները սպառնալիք են ստեղծում ազգային անվտանգության համար»,- ասել է նա: Դիմելով Կառավարության անդամներին` Փաշինյանը նշել է, որ նման ցուցանիշն անհամատեղելի է ՀՀ-ի այսօրվա իրականության հետ և չի կարելի թույլ տալ նման բան: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ ՀՀ-ն այդ ցուցանիշով աշխարհում վերջին եռյակում է՝ Չինաստանի և Ադրբեջանի հետ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանն էլ նշել է, որ այդ հարցի վերաբերյալ մշակվել է ազգային ծրագիր: Պաշտոնական վիճակագրական տվյալների համաձայն՝ 1993-ից սկսած Հայաստանում նորածինների սեռերի հարաբերակցությունը շեղվել է՝ տատանվելով 110-ից 120 տղա` 100 աղջկա դիմաց միջակայքում: Այնինչ, կենսաբանորեն ընդունված նորմալ հարաբերակցություն է համարվում 102-106 տղա` 100 աղջկա դիմաց: ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի 2019-ի զեկույցում նշվել է, որ այսպես շարունակելու դեպքում մինչև 2060-ը 93,000 աղջիկ չի ծնվի, ինչի արդյունքում Հայաստանի բնակչությունը կնվազի հավելյալ 80,000-ով: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |