ՌԴ դեսպան. Գազի գինը չի կարող «կռվախնձոր» դառնալ երկրների միջև![]() 27 փետրվարի 2020 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը` պատասխանելով գազի սակագնի շուրջ բանակցությունների վերաբերյալ հարցին, ասել է, որ չի կարծում, թե այն կռվախնձոր կդառնա երկու պետության հարաբերություններում: Նա հավելել է նաև, որ հարցին մանրամասնորեն չի տիրապետում, ուստի չի կարող հստակ պատասխաններ տալ, գրում է «Առավոտը»: Ավելի վաղ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտարարել էր, որ 2020-ին գազի գինը սահմանին չի փոխվի, բայց ապրիլի 1-ից, հնարավոր է, «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը սակագնի վերանայման հայտ ներկայացնի Հանրային ծառայությունները կարգավարող հանձնաժողով: 2019-ի հունվարի 1-ից Հայաստան մատակարարվող գազի սակագինը ՀՀ և Վրաստանի սահմանին կազմում է 165 դոլար՝ 1000 խմ-ի համար, մինչ այդ սակագինը 150 դոլար էր: Տարբերությունն առայժմ վճարում է «Գազպրոմ Արմենիան»: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |