ՀՀ-ում կորոնավիրուսի համար բոլոր 95 ստուգվածի պատասխանը բացասական էր![]() 27 փետրվարի 2020 - 21:18 AMT PanARMENIAN.Net - Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։ Առողջապահության նախարարության տարածած հայտարարության համաձայն, հանրապետության բուժհաստատություններում կորոնավիրուսին դիմակայելու համար իրականացվում է նաև բուժանձնակազմի պատրաստումներ: Փետրվարի 27-ի դրությամբ՝ Հայաստանի հարևան երկրներից կորոնավիրուսի հաստատված դեպքեր կան Իրանում (245 դեպք, որից 26-ը՝ մահվան ելքով) և մեկ դեպք Վրաստանում (հիվանդը ժամանել է Իրանից ու գտնվում է կարանտինում)։ Հայաստանը սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |