Սիրիայում 33 թուրք զինվոր է սպանվել, մի քանի տասնյակ` վիրավոր է28 փետրվարի 2020 - 09:33 AMT PanARMENIAN.Net - Իսլամիստների ու թուրքական ուժերի վերահսկողության տակ գտնվող Իդլիբում 33 թուրք զինվոր է սպանվել: BBC-ի հաղորդմամբ` Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրել է Դամասկոսին։ Ի պատասխան գործողությունների, ըստ Sabah-ի, հարված է հասցվել Լաթաքիայի ուղղությամբ։ Զոհերից բացի, կան տասնյակ վիրավորներ․ CNN-ը՝ հղում անելով Հաթայի նահանգապետ Ռահմի Դողանին, հայտնում է հոսպիտալներ տեղափոխված 36 զինվորի մասին։ Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ է գումարել, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ է խոստացել սիրիական կողմին։ Երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յանս Սթոլթենբերգի հետ․ վերջինս աջակցությունն է հայտնել Անկարային։ ՌԴ-ն ու Թուրքիան Սիրիայում պաշտպանում են հակամարտող կողմերին․ տարեսկզբից իսլամիստների ու թուրքամետ ուժերի կողմից վերահսկվող Իդլիբում վերսկսել են մարտերը, որոնց արդյունքում Ասադի բանակը մի շարք կարևոր տարածքներ է գրավել։ Թուրքական ու ռուսական ուժերը մի քանի անգամ հայտնվել են բախման եզրին․ իրավիճակը կայունացնելու դիվանագիտական փորձերն արդյունքի չեն հասել։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |