Հայուհուն պատկերող լուսանկարը՝ World Press Photo մրցանակի հավակնորդ![]() 28 փետրվարի 2020 - 13:02 AMT PanARMENIAN.Net - Կատատոնիկ վիճակից դուրս գալուց հետո ծնողների կողքին նստած 15-ամյա հայուհի Եվայի լուսանկարը նոմինացվել է ֆոտոաշխարհում հայտնի World Press Photo of the Year մրցանակի որպես տարվա լավագույն լուսանկար: Այն արվել է Լեհաստանում՝ Պոդկովա Լեսնա քաղաքի փախստականների ընդունման կետում: Կատատոնիկ դրությունը կամ Resignation Syndrome (RS)-ը պացիենտին դարձնում է անշարժ, զրկում ուտելու, խմելու ֆիզիկական անկտիվության կարողություններից: Այն հոգեկան խանգարման սինդրոմ է, որն ազդում է ապաստան ստանալու երկարատև գործընթացների ժամանակ հոգեբանական տրավմա ստացած երեխաների վրա և, կարծես, ամենից շատ տարածված է գնչու և եզդի, ինչպես նաև Բալկաններում ապրող մանուկների մոտ: Եվան ընտանիքի հետ Լեհաստանում է որպես փախստական. աղջկա մոտ համախտանիշը նկատվել է այն ժամանակ, երբ ընտանիքը փորձել է Շվեդիա տեղափոխվել փախստականի կարգավիճակով: Սակայն, չնայած աղջկա հիվանդությանը, նրանք արտաքսվել են Լեհաստան, որը եղել է առաջին երկիրը, որտեղ ընտանիքը գտնվել է: 8 ամիս անց աղջիկը վերականգնվել է: Լուսանկարի հեղինակը լեհ լուսանկարիչ Տոմաշ Կացորն է (Tomek Kaczor), ով 12 տարի զբաղվում է ֆոտոյով: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |