Բուլղարիայում ասում են՝ Wizz Air-ը Երևան-Սոֆիա թռիչքներ կսկսի, ՀՀ քաղավիացիայի կոմիտեն նման հայտ չի ստացել28 փետրվարի 2020 - 12:56 AMT PanARMENIAN.Net - Բուլղարիայի ղեկավարությունը հունգարական Wizz Air ավիաընկերությունն է ընտրել՝ Երևան-Սոֆիա չվերթներ իրականացնելու համար, հայտնում է Econ.bg-ն: ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեից PanARMENIAN.Net ին ասացին, որ նման հարցում չեն ստացել, Երևան-Սոֆիա չվերթների մասին տեղեկություն չունեն: Սկզբնաղբյուրում նշվում է, որ ընտրությունը կատարվել է միջպետական համաձայնագրերի արդյունքում՝ Եվրամիության և Բուլղարիայի ազգային օրենսդրության համաձայն: Ըստ դրանց՝ ավիաընկերությունը պատրաստ է շաբաթական երկու չվերթ իրականացնել` մարտի վերջից սկսած: ՀՀ-ում Wizz Air և Ryanair բյուջետային ավիաընկերությունները դեռ 2019-ին են հայտարարել նոր ուղղություններ բացելու մասին: Wizz Air-ը հունիսից չվերթներ է սկսում Երևան-Լառնակա (Կիպրոս) ուղղությամբ, ապրիլից՝ Վիեննա և Վիլնյուս: Ryanair-ը հունվարից կանոնավոր թռիչքներ է իրականացնում Հռոմից ու Միլանից Երևան, իսկ ամռանից նաև՝ Բեռլինից: Թռիչքներ են իրականացվելու նաև Գյումրիից Մեմինգեն ուղղությամբ: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |