Մահացել է Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Մարտիրոսովը![]() 28 փետրվարի 2020 - 13:57 AMT PanARMENIAN.Net - Մահացել է բազմաֆունկցիոնալ Սու-34-ի կործանիչի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը: «Ցավոք, փետրվարի 27-ին 85 տարեկանում մահացել է Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել է ավիացիոն-շինարարական ոլորտից ՏԱՍՍ-ի աղբյուրը: Մարիտիրոսովի անմիջական տեխնիկական ղեկավարությամբ են մշակվել և կյանքի կոչվել Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Նա իրականացրել է կործանիչի մշակման, կառուցման, փորձարկումների և Նովոսիբիրսկի գործարանում սերիական արտադրության դնելու տեխնիկական ղեկավարումը: Մարտիրոսովը ծնվել է 1935-ի հոկտեմբերի 6-ին՝ Մոսկվայում: Սուխոյի կոնստրուկտորական բյուրո եկել է 1959-ին՝ ավարտելով Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտը: Մարտիրոսովը տարբեր պաշտոններ է զբաղեցրել կառույցում մինչև գլխավոր կոնստրուկտոր դառնալը: Նա մասնակցել է Սուխոյի բյուրոյում ստեղծված բազմաթիվ ինքնաթիռների ստեղծմանը, այդ թվում՝ Սու-24-ի և Սու-24Մ-ի: Մարտիրոսովը պատվավոր ավիաշինարար է, պարգևատրվել է Բարեկամության «Պատվո նշան» շքանշաններով: Photo. TASS ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |