Թանկյանը Նոր Զելանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը ելույթ կունենա

Թանկյանը Նոր Զելանդիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառմանը ելույթ կունենա

PanARMENIAN.Net - «Գրեմմի» մրցանակակիր System of a Down խմբի մենակատար Սերժ Թանկյանը մարտին ելույթ կունենա Նոր Զելանդիայի խորհրդարանում՝ ներկայացնելով, թե ինչ ազդեցություն է իր կյանքի վրա թողել Հայոց ցեղասպանությունը:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբից հայտնում են, որ կայանալիք միջոցառմանը Թանկյանին է միանալու նաև ավստրալացի ցեղասպանագետ Պանայիոտիս Դայմադիսը, ով պատմելու է, թե ինչպես են նորզելանդացիներն օգնել Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցեղասպանությունից տուժած հայերին, ասորիներին և հույներին:

Թանկյանը Նոր Զելանդիայի բնակիչ է: Նա մեծ ճանաչում է ձեռք բերել System of a Down խմբի կազմում:

Երգիչը բազմիցս անդրադարձել է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: 2019-ի դեկտեմբերին նա շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր առնչություն ունեն ԱՄՆ Սենատի կողմից Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունման և իր նախնիների հիշատակը հարգելու հետ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---