ՀԱԷԿ-ի արդիականացումը ժամանակցույցից հետ է ընկել![]() 28 փետրվարի 2020 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանի արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից, հայտարարել ՀԱԷԿ-ի շահագործման ժամկետը երկարաձգելու նախագծի ռուսական կողմի ղեկավար Յուրի Սվիրիդենկոն: Նա Երևանում մասնակցում է «Ատոմային արդյունաբերության զարգացման հեռանկարները Հայաստանում» թեմայով քննարկմանը։ Ըստ Սվիրիդենկոյի՝ Մեծամորի ատոմակայանի արդիականացման համար Ռուսաստանի տրամադրած 270 միլիոն դոլար վարկից արդեն իսկ ծախսվել է մոտ 200 միլիոնը, սակայն վարկային այդ պայմանագրի երկարաձգման համար բանակցությունները դեռ չեն ավարտվել, արդիականացման գործընթացը հետ է ընկել նախատեսված գրաֆիկից, տեղեկացնում է CivilNet-ը: 2019-ի դեկտեմբերին Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարել էր, որ ռուսական վարկի ժամկետի երկարաձգման մասով Մոսկվայի հետ բանակցություններն ավարտվել են դրական: Նախատեսված էր, որ արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեին 2019-ին, սակայն դրանք երկարաձգվելու են մինչև 2021-ի ավարտը: Այժմ պարզվում է, որ կողմերը դեռ չեն ստորագրել վարկի երկարաձգման մասին պայմանագիրը, որով հնարավորություն կտրվի ՀԱԷԿ-ի արդիականացման գործընթացը երկարաձգել միչև 2021-ը: Պատճառները հայտնի չեն: «Այս հարցերը շարունակում են քննարկվել, և դրանք լուծված չեն: Բանակցությունները շարունակվում են»,- ասել է Յուրի Սվիրիդենկոն՝ հավելելով, որ նոր համաձայնագրով Հայկական ատոմակայանի արդիականացման աշխատանքները պետք է ավարտվեն 2021-ին, սակայն այս հարցում դեռ առաջընթաց չկա, քանի որ միջպետական մակարդակում այն դեռ կարգավորված չէ: Մեծամորի ատոմակայանի առաջին էներգաբլոկը գործարկվել է 1976-ին, երկրորդը՝ 1980-ին։ Այժմ գործում է միայն մեկ էներգաբլոկ, որի շահագործման ժամկետը պետք է ավարտվեր 2016-ին։ 1988-ի երկրաշարժից հետո ատոմակայանը ապագործարկվեց և կրկին գործարկվեց 1995-ին՝ մեկ էներգաբլոկով։ Տեխնիկական վերազինումից հետո ատոմակայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021-ը։ Հայաստանի կառավարությունը դիտարկում է նաև այդ ժամկետը մինչև 2026 երկարաձգելու հնարավորությունը։ ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |