Citroën-ի նոր էլեկտրամեքենան ԵՄ-ում ամիսը 20 եվրոյով կտրվի լիզինգով![]() 28 փետրվարի 2020 - 20:59 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական Citroën-ը ներկայացրել է նոր Ami էլեկտրամեքենան, որը Եվրոպայի տարածքում լիզինգի է տրվելու ամիսը 20 եվրոյով՝ 2 տարով, այնուհետև մեքենան վերադարձնելով։ Engadget-ի հաղորդմամբ՝ մեքենան լիզինգով վերցնելու համար անհրաժեշտ է լինելու վճարել 2644 եվրո։ Երկտեղանոց մեքենան 8-ձիաուժանոց շարժիչ ունի ու կշռում է 485 կգ։ Դրա արագությունը սահմանափակվելու է 45 կմ/ժ արագությամբ, այն կարողանալու է 70 կմ հեռավորություն անցնել։ Մեքենան լիցքավորվելու է սովորական 220V վարդակից։ Citroen-ում կարծում են, որ մեքենան կհետաքրքրի առաջին հերթին քարշերինգային ծառայություններին։ Այն, սակայն, հնարավոր կլինի նաև գնել՝ 6000 եվրո վճարելով։ ![]() ![]() Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |