Ադրբեջանում կորոնավիրուսի առաջին դեպքն է հաստատվել![]() 28 փետրվարի 2020 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում հաստատել են նոր կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախարարների կաբինետին կից օպերատիվ շտաբը, տեղեկացնում է Haqqin.az-ը: Վարակվածն Իրանից Ադրբեջան ժամանած ՌԴ քաղաքացի է: Նա տեղափոխվել է հատուկ ռեժիմի ինֆեկցիոն բաժանմունք: Թեստերն ու հետազոտությունները հաստատել են նրա մոտ կորոնավիրուսի առկայությունը: Հիվանդի վիճակը կայուն է: Նշվում է, որ կլինիկան ապահովված է հատուկ սարքավորումներով համապատասխան բուժում կատարելու և վարակի տարածումը թույլ չտալու համար: Միջոցներ են ձեռնարկվում հիվանդի հետ շփվածներին հայտնաբերելու ուղղությամբ: Նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում Հայաստանում 95 հետազոտություն է անցկացվել, բոլոր արդյունքները բացասական են եղել։ ՀՀ-ն սահմանափակել է հաղորդակցությունն Իրանի հետ ու կոչ արել քաղաքացիներին հնարավորինս զերծ մնալ Չինաստան, Իրան, Իտալիա, Ճապոնիա ու Հրվ․ Կորեա այցելություններից։ Չինաստանի Ազգային առողջապահության հանձնաժողովի փետրվարի 28-ի տվյալներով, կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 2788-ի, 24 ժամում հիվանդների քանակն ավելացել է 44 մարդով: Վարակման հաստատված դեպքերի թիվն ավելացել է 327-ով և մայրցամաքային Չինաստանում հասել է 79,000-ի: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |