Թուրքիան արդիական զենք ու ռազմատեխնիկա կմատակարարի Ադրբեջանին

Թուրքիան արդիական զենք ու ռազմատեխնիկա կմատակարարի Ադրբեջանին

PanARMENIAN.Net - Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության ղեկավար Վագիֆ Դարգյախլին հայտարարել է, որ Թուրքիայի հետ ռազմական կապերը գնալով զարգանում են և որ այդ երկրից արդիական զենք ու ռազմատեխնիկա կստանան:

Նա նշել է, որ փետրվարի 25-ին Ադրբեջանա-թուրքական ռազմավարական գործակցության խորհրդի 7-րդ նիստի ավարտին, որին մասնակցել են Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները, կարևոր փաստաթղթեր են ստորագրվել:

«Մասնավորապես, կարևոր նշանակություն ունեն «Ֆինանսական աջակցության կիրառման մասին» արձանագրությունը և «Ադրբեջանի և Թուրքիայի կառավարությունների միջև ռազմաֆինանսական գործակցության մասին» համաձայնագիրը»,- ասել է նա, գրում է Haqqin.az-ը:

Նա նշել է, որ ըստ այդ փաստաթղթերի, բացի ռազմատեխնիկական գործակցությունից, ադրբեջանցի սպաներն ու կուրսանտները կկարողանան սովորել Թուրքիայի ռազմական կրթական հաստատություններում:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---