201 մլն դրամի վնաս` ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված ապօրինությունների հետևանքով28 փետրվարի 2020 - 16:20 AMT PanARMENIAN.Net - Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի հայտնի շենքի հետ կապված ապօրինությունների հետևանքով պետությանն առանձնապես խոշոր չափի՝ 201 միլիոն դրամի վնաս է հասցվել: Ոստիկանությունում պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի և պատմության ու մշակույթի հուշարձաններ ոչնչացնելու կամ վնասելու հատկանիշներով քրեական գործ է հարուցվել: Ավելի վաղ «Հետքը» գրել էր, որ ԱՕԿՍ-ի շենքը սեփականաշնորհվել է ՀՀ նախագահի միջազգային մշակութային-հումանիտար համագործակցության հարցերով խորհրդական Արմեն Սմբատյանի և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից: Ոստիկանության ձեռք բերած տվյալներով՝ 2001-ին Անշարժ գույքի կադաստրի պետկոմիտեի «Կենտրոն» տարածքային ստորաբաժանման պաշտոնատար անձինք, պետական սեփականություն հանդիսացող Աբովյան 3-ի շենքը գրանցել են որպես հասարակական կազմակերպության սեփականություն, ինչից հետո այդ ՀԿ-ի խորհրդի ղեկավարը, միաժամանակ հանդիսանալով Մշակույթի նախարարության բարձրաստիճան պաշտոնատար անձ, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերին հակառակ։ ԱՕԿՍ-ի շենքն ընդգրկված է պատմամշակութային հուշարձանների ցանկում: Բարձրաստիճան պաշտոնյային հայտնի է եղել, որ հուշարձանի հողատարածքն ընդգրկված է չփոխանցվող հողերի ցանկում, սակայն այն մասնավորեցնելու և օտարելու նպատակով նա գրություն է հասցեագրել Երևանի քաղաքապետարան, որի պաշտոնատար անձը «ակնհայտ կեղծ տեղեկություններ» է տվել: Դրանց հիման վրա հողամասերն ապօրինի գրանցվել են որպես մասնավոր սեփականություն։ 2006-16-ին մշակույթի նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Հասմիկ Պողոսյանը: 2007-ին շենքի և հողամասի մի հատվածը հասարակական կազմակերպությունը 28,8 մլն դրամով օտարել է սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության: Վերջինս իր հերթին իրականացրել է պատմամշակութային հուշարձանի ապամոնտաժման աշխատանքներ: 2011-ին ՀԿ-ն՝ խախտելով քաղաքապետի որոշման հիման վրա կնքված պայմանագրի դրույթները, Աբովյան 3-ի 201 մլն դրամ գնահատված հիմնական շենքն ու հողամասը որպես ավանդ ներդրել է մեկ այլ ՍՊԸ-ի կանոնադրական կապիտալում՝ գրանցելով սեփականության իր իրավունքը նշված շենքի և հողամասի նկատմամբ։ ՀԿ-ի ղեկավարը 2012-ի հունիսի 27-ին ընկերության 100% բաժնեմասը $550,000 ձևական գործարքի արդյունքում օտարել է Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված օֆշորային ընկերություններից մեկին, որի տնօրենը Մշակույթի նախարարության նույն բարձրաստիճան պաշտոնյայի որդու կինն էր։ Այնուհետև, ձևական գործարքների միջոցով, նշված 100% բաժնեմասի 50%-ն անցել է հասարակական կազմակերպության նախագահին, 25%-ը՝ հիշյալ ընկերության տնօրենի մորը, իսկ մյուս 25%-ը մնացել է օֆշորային ընկերությանը։ Գործն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Արցախի ՄԻՊ. Արցախցի քաղաքապետերի դեմ քրվարույթները քաղենթատեքստ ունեն Նա պատահական չի համարում, որ այդ անհիմն վարույթները մեկնարկեցին Բագրատ սրբազանի հետ նրանց հանդիպումից հետո Փաշինյանը Բաղանիսում և Ոսկեպարում հանդիպումներից հետո հասել է Կիրանց Կիրանցում լարված իրավիճակ է, գյուղում է նաև ոստիկանապետը ԱԺ պատվիրակությունը մասնակցում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի աշխատանքներին Պատվիրակությունը գլխավորում է Անդրանիկ Քոչարյանը Մելիքյան․ Խուզարկում են Ստեփանակերտի քաղաքապետի տունը «Հետոն էլ է պարզ»,–գրել է նա |