Իրանում կորոնավիրուսից զոհերի թիվը հասել է 34-ի![]() 28 փետրվարի 2020 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Իրանում կորոնավիրուսից մահացել է 34 մարդ, հիվանդության հաստատված 388 դեպք է գրանցվել: Այդ մասին հայտարարել է Իրանի առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչը: Դեպքերի մեծ մասը գրանցվել է շիաների Ղոմ քաղաքում, տեղեկացնում է Gulfnews-ը: Ղոմը շիա մահմեդականների ուխտավայր է, այդ քաղաքում է առաջին անգամ գրանցվել վիրուսը: Փորձագետները մտավախություն ունեն, որ Իրանում նոր վիրուսով վարակման ոչ բոլոր դեպքերն են հաշվառվել, քանի որ վերջին օրերին հիվանդության դեպքեր կան Պարսից ծոցի երկրներում: Հայաստանը փետրվարի 25-ից 2 շաբաթով փակել է Իրանի հետ սահմանը: Ըստ որոշման՝ դադարեցվել է Իրան-Հայաստան օդային հաղորդակցությունը ու մասամբ սահմանափակվել է Մեղրիի անցակետով մուտքը ՀՀ։ Photo. Reuters Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |