110 ժամանակակից տրոլեյբուս՝ Երևանի նոր երթուղային ցանցում![]() 28 փետրվարի 2020 - 17:32 AMT PanARMENIAN.Net - Երևանում երթուղային նոր ցանցով նախատեսվում է շահագործման հանձնել 110 նոր տրոլեյբուս, հայտարարել է քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետի տեղակալ, պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը: «Նոր երթուղային ցանցով Երևանում նախատեսվում է 110 տրոլեյբուս թարմացնել, նախատեսված են ժամանակակից տրոլեյբուսներ: Տրոլեբուսային ցանցը պահպանվելու և զարգացվելու է»,- ասել է Գալստյանը: Երևանի տրանսպորտային նոր ցանցի նախագիծն ու դրա իրագործման ֆինանսական մոդելը մշակվել ու կառավարության հավանությանն էր արժանացել 2019-ին: Վերջնական նախագիծը մշակել է Բրիտանական WYG խորհրդատվական ընկերությունը՝ դեռևս նախորդ իշխանության պատվերով։ Նախագիծը քաղաքային բյուջեին $850,000 է արժեցել։ 130-ից $150 մլն պահանջող ծրագրով նախատեսվում է գործող 111-ի փոխարեն 42 երթուղի՝ 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |