Սբ Ղազարում պահվող թուրը հնագույններից է աշխարհում![]() 29 փետրվարի 2020 - 13:49 AMT PanARMENIAN.Net - Վենետիկի Սբ Ղազար կղզում, Մխիթարյան միաբանության հայկական թանգարանում պահվող թուրը մոտ 5000 տարեկան է։ Դա բացահայտվել է նոր ուսումնասիրության արդյունքում։ Թուրը պատրաստվել է մ․թ․ա 3000 թվականներին ժամանակակից Թուրքիայի արևելյան հատվածում։ Այն պահվում էր հայկական կղզու միջնադարին դասվող ցուցանմուշների շարքում, գրում է The Daily Mail-ը։ Թուրն ուսումնասիրել է Կա Ֆոսկարի համալսարանի ասպիրանտ Վիտորա դել Արմելինան։ Նա մտածել է, որ այն հզիվ թե միջնադարի գործ լինի, այլ շատ ավելի հին է՝ նման այն թրերին, որոնց առնչվել էր նախկինում իր հետազոտությունների ժամանակ։ Գիտնականները կարծում են, որ թուրը Վենետիկ է բերվել Տրապիզոնից, քանի որ զենքին կից ծրար է եղել՝ հայերեն գրությամբ, որտեղ գրված էր, որ թուրը նվեր է հայտնի հայ բանասեր, բանաստեղծ և պատմաբան Ղևոնդ Ալիշանին։ Ալիշանը մահացել է Վենետիկում 1901-ին։ Թուրը կարող էր ծիսական նշանակություն ունենալ կամ մարտում կիրառվող զենք լինել։ Մեկ այլ վարկածով, այն օգտագործվել է հուղարկավորությունների ժամանակ։ Պարզվել է, որ թուրը պատրաստված է բրոնզի այն տեսակից, որն օգտագործվել է մինչև բրոնզի տարածումը։ Գիտնականները շարունակում են հետազոտել զենքը։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |