Լավրովը ցավակցել է Անկարային Սիրիայում թուրք զինվորների մահվան կապակցությամբ![]() 28 փետրվարի 2020 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Մոսկվան ցավակցություն է հայտնել Անկարային Սիրիայում թուրք զինվորականների մահվան կապակցությամբ, մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Մենք ցավակցություն ենք հայտնում, և, կրկնում ևս մեկ անգամ՝ անում ենք ամեն ինչ, որպեսզի թուրք զինծառայողների անվտանգությունը, որոնք ապահովում են ապասրացման ռեժիմն Իդլիբում, ապահովվի: Եվ մեր զինվորականները ցամաքում պատրաստ են շարունակել այդ գործը»,- ասել է Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ ռուս նախարարը հայտարարել էր, որ Թուրքիան չի կատարել մի քանի առանցքային պարտավորություն սիրիական Իդլիբի շուրջ խնդիրները լուծելու համար: Մասնավորապես, ըստ նրա, Թուրքիան չի զատել ահաբեկիչներից զինված ընդդիմությանը, որը պատրաստ է երկխոսության կառավարության հետ քաղաքական գործընթացի շրջանակում: Իրավիճակն Իդլիբում սրվեց, երբ փետրվարի 27-ին «Հայաթ Թահրիր աշ Շամի» ահաբեկիչները լայնածավալ գրոհ սկսեցին Սիրիայի կառավարական զորքերի դիրքերի ուղղությամբ: Սիրիական բանակը պատասխան կրակ բացեց: Գնդակոծման տակ հայտնվեցին նաև թուրք զինծառայողները, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, այնտեղ չպետք է լինեին: Արդյունքում թուրքական բանակի 33 զինծառայող սպանվեց, ավելի քան 30-ը՝ վիրավորվեց: Անկարան հարվածի ու թուրք զինվորների զոհվելու մեջ մեղադրեց Դամասկոսին։ Հարվածից հետո Թուրքիան անվտանգության խորհրդի նիստ գումարեց, որի արդյունքում ընդունված հայտարարությամբ վրեժ խոստացավ սիրիական կողմին։ Ընթերցեք նաև. Էրդողանի խորհրդական. Թուրքիան 16 անգամ պատերազմել է ռուսների հետ և պատրաստ է կրկնել ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |