Ապօրինի որդեգրումների գործով կալանավորված Կարապետյանը գրավով ազատ կարձակվի28 փետրվարի 2020 - 18:04 AMT PanARMENIAN.Net - «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով մեղադրյալ Լիանա Կարապետյանը 6 մլն դրամ գրավի դիմաց ազատ կարձակվի: Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը, գրում է «Հայկական ժամանակը»: Մինչև վերջերս Կարապետյանը մեղադրվում էր ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով՝ երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, պատժվում է ազատազրկմամբ` 3-8 տարի ժամկետով): Երկու օր առաջ, սակայն, նրա մեղադրանքը ծանրացվել է: Կարապետյանն այժմ մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 167-րդ հոդվածի 3-րդ կետով (ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ փոխելը, ինչը կատարվել է կազմակերպված խմբի կողմից կամ անզգուշությամբ առաջացրել է երեխայի մահ կամ այլ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ` 5-10 տարի ժամկետով:): Առաջադրված մյուս մեղադրանքի՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը) որևէ փոփոխություն չի եղել: Մեղադրանքի փոփոխությունից հետո նախաքննական մարմինը խափանման միջոցի վերաբերյալ միջնորդություն չէր ներկայացրել, քանի որ Կարապետյանն արդեն իսկ կալանքի տակ էր: Փաստաբանը նշել է, որ պաշտպանական կողմը մեղադրանքն անհիմն է համարում: «Նշեմ նաև, որ գրավի կիրառումը մեզ համար ամենացանկալի լուծումը չէր, քանի որ համարում ենք, որ հիմնավոր կասկածն առհասարակ բացակայում է, այդ իսկ պատճառով նաև վճռաբեկ բողոք ենք ներկայացրել»,- ասել է պաշտպանը: 2019-ի տարեվերջին՝ մեղադրանքի առաջադրումից հետո, նախաքննական մարմինը Լիանա Կարապետյանին կալանավորելու միջնորդություն էր ներկայացրել, որը բավարարվել էր: Միաժամանակ թույլատրելի էր համարվել գրավի կիրառումը, և Կարապետյանն ազատ էր արձակվել 3 մլն դրամ գրավի դիմաց: Դատարանի այդ որոշման դեմ Դատախազությունը վերաքննիչ բողոք էր ներկայացրել, որը բավարարվել էր, արդյունքում հունվարի 29-ին Կարապետյանը կալանավորվել էր: Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունն օտարերկրացիների կողմից ՀՀ օրենսդրության կոպիտ խախտմամբ երեխաների որդեգրման բազմաթիվ դեպքեր էր բացահայտել: Պարզվել էր, որ ՀՀ 2 քաղաքացի՝ օգտագործելով իրենց կապերը հանրապետական մանկաբարձական հաստատություններից մեկում, մի շարք գերատեսչություններում և մանկատներում, 30-ից ավելի հայ երեխաների որդեգրում էին կազմակերպել՝ խնամքի հանձնելով Իտալիայի քաղաքացիներին: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել Զաքարյան․ Չեմ ճանաչում երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության երաշխիք համարի սահմանին տնկած սյունը Նա նշել է, որ սա «բոլոր հարցերում խորը կախվածության մեջ գցելու թշնամական գործընթաց է» |