Լյուքսեմբուրգը՝ անվճար հանրային տրանսպորտով առաջին երկիրն աշխարհում29 փետրվարի 2020 - 12:22 AMT PanARMENIAN.Net - Լյուքսեմբուրգը դարձել է առաջին երկիրն աշխարհում, որտեղ փետրվարի 29-ից ամբողջ հասարակական տրանսպորտը՝ ավտոբուսները, տրամվայները, գնացքները (բացառությամբ առաջին կարգի գնացքների) դարձել են անվճար։ Ավտոբուսներն անվճար կաշխատեն միայն ցերեկային ժամերին, գիշերային երթուղիները վճարովի կլինեն։ Ինչպես նշել է դքսության կայուն զարգացման նախարարությունը, նման միջոցներ առանձին քաղաքներ կիրառել են, սակայն առաջին անգամ է, որ դա տարածվում է երկրի ամբողջ տարածքի վրա, գրում է Deustche Welle-ն: Ըստ իշխանությունների` այս քայլը կոչված է բեռնափաթելու ճանապարհները մեքենաներից։ Ամեն օր մոտ 200,000 մարդ Գերմանիայից, Ֆրանսիայից, Բելգիայից աշխատանքի է մեկնում Լյուքսեմբուրգ։ Փոփոխությունը, որն իշխանությունները «կարևոր սոցիալական միջոց» են համարում, կանդրադառնա մոտ 40,000 տնային տնտեսությունների վրա։ Անվճար տրանսպորտը տարեկան մոտ 41 մլն եվրո լրացուցիչ ծախս կպահանջի՝ այդ գումարը նախատեսվում է հավաքել հարկերի միջոցով։ Լյուքսեմբուրգի բնակչությունը 607,000 մարդ է։ Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Ադրբեջանի ԱԳՆ. Բաքուն իրավունք ունի պահանջելու, որ ՀՀ սահմանադրության դրույթները փոխվեն Դա պատասխան է ՀՀ ԱԳՆ այն հայտարարությանը, որով Սահմանադրությունը փոխելու պահանջը որակվում է որպես միջամտություն Հայաստանի ներքին գործերին Օ'Բրայենը կժամանի ՀՀ՝ քննարկելու Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի մշակման ընթացքը Նա նաև կհանդիպի գործարար շրջանակների հետ ՀՀ-ն ընտրվել է ՄԱԿ-ի տնտեսական և սոցիալական խորհրդի անդամ Հատկացված երկու թափուր տեղի համար ներկայացված էին երեք երկրի թեկնածուներ Հայաստանը հաղթել է Ղազախստանի ֆուտբոլի հավաքականին Պետրակովը իր գոհունակությունն է հայտնել ամբողջ թիմի լավ աշխատանքի կապակցությամբ |