Սամվել Կարապետյանի հոգեհանգիստը՝ փետրվարի 29-ին29 փետրվարի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Հայտնի հուշարձանագետ Սամվել Կարապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա փետրվարի 29-ին՝ ժամը 17:00-20:00-ն, «Էրեբունի» սգո սրահում (Խաղաղ Դոնի 2/14): Վերջին հրաժեշտը կլինի մարտի 1-ին՝ ժամը 12:00-14:00-ն, նույն վայրից: Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում (Թոխմախ): Սամվել Կարապետյանն իր գործունեության ընթացքում հետազոտել և ցուցակագրել է Պատմական Հայաստանի հայ ճարտարապետության հազարավոր նմուշներ: Նրա թողած փաստագրական նյութերը հարուստ ժառանգություն են ՀՀ համար։ 1975 թվականից ի վեր Կարապետյանը ճամփորդել է Խորհրդային հայկական տարածքով՝ ուսումնասիրելով բնությունը, իսկ 1978-ից՝ լուսանկարել, չափել և նկարագրել հայկական հուշարձաններն ամբողջ պատմական Հայաստանի տարածքով։ Կարապետյանը հայտնի է որպես հարևան պետություններում հայկական հուշարձանների նկատմամբ վերաբերմունքի քննադատ։ Նա նշել է, որ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի իշխանությունները նպատակաուղղված ոչնչացնում են հայկական հուշարձանները: Իր փաստերը 2007-ին ներկայացրել է ԱՄՆ կոնգրեսին և 2008-ին՝ Մարդու իրավունքների Եվրոպական դատարանին։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ սենատորները կոչ են արել Բայդենին հակազդել մամուլի ազատության դեմ հարձակումներին՝ այդ թվում Ադրբեջանում Նշվում է, որ վերջին ամիսներին Ադրբեջանում 10 լրագրող է կալանավորվել Բելառուսն Արցախում 420 ընտանիքի համար բնակավայր կկառուցի Հայտարարվել է, որ ավանը կկառուցվի Աղդամի շրջանում ՀՀ և Հորդանանի ԱԳՆ-ները մտահոգություն են հայտնել Երուսաղեմի հայկական թաղամասում ստեղծված իրավիճակի վերաբերյալ Կոստանյանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Ապրիլին 614 հարկ վճարող մոտ 251 մլն դրամի ՀԴՄ կիրառման կանոններ է խախտել Տուգանքի չափը կազմել է մոտ 251 մլն դրամ |