Ներկա ու նախկին 53 պաշտոնյայի դեմ հայտարարգիր չներկայացնելու համար վարչական վարույթներ կա![]() 29 փետրվարի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հրապարակել է 2019-ի հուլիս-դեկտեմբերին պաշտոնի ստանձնման և պաշտոնը դադարեցնելու հայտարարգիր չներկայացնելու համար հարուցված վարչական վարույթներով 53 հայտարարատուի տվյալները: Ցանկում են ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Ռոբերտ Բազիկյանը, Կենտրոն վարչական շրջանի նախկին ղեկավար Վիկտոր Մնացականյանը, ԿԳՄՍ նախկին փոխնախարար Լուսինե Առաքելյանը և այլոք: Փետրվարի 27-ի դրությամբ հարուցված վարույթներից 2-ը կարճվել են դեպքի բացակայության հիմքով: Հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև մարտի 6-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019-ին գործող պաշտոնեական պարտականությունները ստանձնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Նախկին հայտարարատու պաշտոնատար անձանց առաջարկվել է մինչև մարտի 10-ը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացնել 2019-ին գործող պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու օրվա դրությամբ գույքի, եկամուտների և փոխկապակցված անձանց հայտարարագիրը: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ձևավորվել է 2019-ի նոյեմբերին: Կառույցի 5 անդամի թեկնածություններն առաջադրել են կառավարությունը, Բարձրագույն դատական խորհուրդը և ԱԺ երեք խմբակցությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |