Թուրքիայից մոտ 500 փախստական հատում են Հունաստանի հետ սահմանը![]() 29 փետրվարի 2020 - 13:55 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայում 500-ից ավելի փախստականներ անցել են երկրի հյուսիս-արևմտյան սահմանը՝ ուղղևորվելով դեպի Հունաստան, հայտնում է Anadolu-ն: Ստամբուլից փախստականներն ավտոբուսներով կամ տաքսիներով ուղևորվում են դեպի Թուրքիայի էդիրնե նահանգ, որտեղից էլ ուղղվում են դեպի Հունաստան: Նշվում է, որ որոշ ընկերություններ անգամ ավելացրել են դեպի նահանգ գնացող ավտոբուսների թիվը: Ավելի վաղ Թուրքիան Իդլիբում իր 33 զինվորի զոհվելուց հետո որոշել էր այլևս չկանգնեցնել դեպի Եվրոպա գնացող սիրիացի փախստականներին, նշվում էր, որ որոշումը կայացվել է փետրվարի 27-ի արտակարգ հավաքից հետ, որը ղեկավարել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Սիրիացի փախստականներն այս պահին կան աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Սիրիայի հարևան Լիբանանում, Թուրքիայում, Հորդանանում: Միայն Թուրքիայում սիրիացի փախստականների թիվը 3,6 մլն է: Թուրքիայի նախագահը մի քանի անգամ սպառնացել էր ԵՄ-ին բացել դռները դեպի Եվրոպա գնալ ցանկացող փախստականների առաջ: Չնայած դրան, Եվրամիության անդամ երկրների ղեկավարները 2016-ին Թուրքիայի հետ համաձայնեցրել էին միգրացիոն պայքարի դեմ համատեղ պլանը, ըստ որի Անկարան ֆինանսական օգնություն է ստանում երկրում փախստականներին պահելու համար: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |