Նախագիծ. Մինչև 3 ամսով վարկ տրամադրելիս պետք է հաշվի առնվեն հաճախորդի եկամուտները![]() 29 փետրվարի 2020 - 13:20 AMT PanARMENIAN.Net - Վարկային կազմակերպություններն ու բանկերը մինչև 200,000 դրամ և 3 ամիս տևողությամբ վարկեր տրամադրելիս պետք է հաշվի առնեն հաճախորդի եկամուտները։ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Վարազդատ Կարապետյանը և Արտակ Մանուկյանը սպառողական վարկերին առնչվող օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակել՝ կաճաժամկետ վարկերի բացասական ազդեցության դեմ: Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Կենտրոնական բանկի հետ նախնական պայմանավորվածությամբ, հաճախորդի բոլոր վարկերի գծով մարման բեռը պետք է կազմի ընդհանուր եկամուտների 50%-ից ոչ ավելի ն։ Նշվում է, որ վարկային կազմակերպություններն ու բանկերը իրավունք չունեն արտաքին գովազդ իրականացնել։ Գովազդը միայն կարող է տեղադրվել հենց մասնաճյուղերի տարածքում` դրսից չդիտարկվող հատվածներում։ Հակառակ դեպքում սահմանված է վարչական տուգանք: Կենտրոնական բանկը սահմանում է վարկեր տրամադրող մասնաճյուղին ներկայացվող պահանջները և վարկերի տրամադրումը պետք է իրականացվի միայն գրանցված մասնաճյուղերում: Մարդկանց հնարավոր մանիպուլյացիաներից պաշտպանելու համար առաջակվում է, որ վարկային պայմանագրեր կնքելիս հաճախորդը ձեռագիր լրացնի այն գումարի չափը, որը պետք է վերադաձնի պայմանագրի ավարտին։ ՀՀ-ում վարկային կազմակերպություններն ու բանկերն առաջարկում են վարկերի տրամադրում նաև միայն անձնագրով կամ օնլայն: Վարկ ստանալու գործընթացի հեշտացման հետ զուգահեռ՝ երկրում որոշ քաղաքացիների համար դժվարանում է նաև վարկային պարտավորությունների կատարումը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |