Ջալալ Հարությունյանը ցուցումներ է տվել ՊԲ սպայակազմին

Ջալալ Հարությունյանը ցուցումներ է տվել ՊԲ սպայակազմին

PanARMENIAN.Net - ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը խորհրդակցության ժամանակ սպայակազմին ցուցումներ ու հանձնարարականներ է տվել։

Փետրվարի 29-ին հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են համաբանակային նշանակության ընթացիկ ու առաջիկա անելիքները։

Աշխատանքային խորհրդակցությանը մասնակցել են բանակի հրամանատարի տեղակալները, շտաբի բաժինների և ծառայությունների պետերը, տարբեր ոլորտներ ներկայացնող զինվորական պաշտոնյաներ:

Գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանն Արցախի պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար է նշանակվել՝ ազատվելով Արցախի ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետի պաշտոնից։

Ջալալ Հարությունյանն Արցախի ՊԲ գեներալ-մայոր է, Արցախյան ազատամարտի մասնակից։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի ռազմական ակադեմիան: 2016-ի հունիսի 14-ին Բակո Սահակյանի հրամանագրով Հարությունյանը նշանակվել է ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի հրամանատար: 2019-ին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով պաշտպանության բանակի շտաբի պետ Ջալալ Հարությունյանին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---