ԶԼՄ-ներ. Հունաստանը արգելափակելու է Թուրքիային սատարող ՆԱՏՕ-ի հայտարարությունը29 փետրվարի 2020 - 13:47 AMT PanARMENIAN.Net - Հունաստանը որոշել է արգելափակել Իդլիբում իրավիճակի վերաբերյալ ՆԱՏՕ-ի հայտարարությունը, որով դաշինքը որոշել է աջակցություն հայտնել Թուրքիային՝ Սիրիայի կառավարական ուժերի հարվածի հետևանքով 33 թուրք զինծառայողի մահվան կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է To Vima-նա` սեփական աղբյուրներին հղումով։ Ըստ թերթի` վետո դնելու կարգադրություն է արել Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասը։ Որպես նման որոշման պատճառ նշվում է այն հանգամանքը, որ ՆԱՏՕ-ն հրաժարավել է բանաձևում ներառել Թուրքիային ուղղված 2016-ի համաձայնագիրը պահպանելու պահանջը։ Դրանով Թուրքիան պարտավորվել էր խոչընդոտել այլ երկրների փախստականների կողմից ԵՄ երկրների հետ սահմանի հատումը, գրում է ՌԲԿ-ն։ ՆԱՏՕ-ի մի քանի անդամ համամիտ չի եղել Հունաստանի պահանջին, այդ թվում` Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և ԱՄՆ-ն։ Ուստի Աթենքը որոշել է խստացնել իր դիրքորոշումը։ Ավելի վաղ Հունաստանի վարչապետ Կիրյակոս Միցոտակիսը հայտարարել էր, որ եթե Թուրքիան կատարի իր սպառնալիքը և թույլ տա փախստականների շարժը, Հունաստանն ամեն ինչ կանի իր տարածք ներգաղթյալների մուտքը թույլ չտալու համար։ Նա հայտարարել է նաև, որ իր երկիրը ոչ մի կապ չունի Իդլիբի իրադարձությունների հետ և չի ցանկանում պատասխանատու լինել այլ երկրների որոշումների հետևանքների համար։ ՆԱՏՕ-ն Թուրքիային սատարող հայտարարություն է պատրաստել, երբ Իդլիբում սիրիական կողմի գնդակոծության հետևանքով 33 թուրք զինծառայող սպանվեց։ Ուշագրավ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական | Երևանում կկայանա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն Ալեն Սիմոնյան․ ՌԴ իշխանությունը «գցել» է Հայաստանին և հայ ժողովրդին Նա նշել է, որ թեթև նախանձով էր նայում, թե ինչպես ԱՄՆ-ի նավատորմը մոտեցավ Իսրայելի սահմաններին և սկսեց խոցել հրթիռները Մարզերում գործող բիզնեսի և անհատների համար Ամերիաբանկը մշակել է աշխատավարձային հատուկ առաջարկ Մարզային ընկերությունները փաթեթի շրջանակում կարող են անվճար բացել ցանկացած արժույթի բանկային հաշիվներ ԱԱԾ․ Ադրբեջանցի զինծառայողի կողմից ՀՀ սահմանը հնարավոր հատելու դեպքով տվյալներ չկան Այլ տեղեկությունների դեպքում կտրվի լրացուցիչ պարզաբանում |