Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան թռիչքները. Որոշման պատճառը հայտնի չէ![]() 29 փետրվարի 2020 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսին չեղարկել է դեպի Երևան չվերթները: Aliq.ge-ի փոխանցմամբ՝փետրվարի 29-ին` երեկոյան 18:50-ին, Թբիլիսիից Երևան չվերթ պետք է կատարեին ինչպես Georgian Airways-ը, այնպես էլ Armenia Aircompany-ն, սակայն չվերթները չեղարկված են, իսկ որոշման պատճառը հայտնի չէ: Վրաստանում արդեն կորոնավիրուսի վարակի 2 դեպք կա: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր չէ փակել հայ-վրացական սահմանը:
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |