Մարտի 1-ից համար 32 միկրոավտոբուսն այլևս չի գործի

Մարտի 1-ից համար 32 միկրոավտոբուսն այլևս չի գործի

PanARMENIAN.Net - Մարտի 1-ից կդադարեցվի միկրոավտոբուսային համար 32 երթուղու գործունեությունը:

Այն չի գործի Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային համար 32 երթուղին սպասարկող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով։

Երթուղին ժամանակավորապես կսպասարկի 20 համարի ավտոբուսը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից սպասարկվող ավտոբուսային հ. 20 երթուղին, ժամանակավորապես, Ավան վարչական շրջանի «Դուրյան» թաղամասից կշահագործվի միկրոավտոբուսային հ. 32 երթուղու ուղեգծով՝ մինչև Նոր Նորքի 7-րդ զանգված:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---