ՀՀ-ում կորոնավիրուսով հիվանդը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել![]() 1 մարտի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսով հիվանդը Թեհրանից ժամանելուց հետո տաքսի չի նստել, հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ասում է` օդանավակայանից տուն նա գնացել է նույն օդանավով ժամանած ծանոթի մեքենայով, տնից հիվանդանոց՝ շտապօգնության մեքենայով, «ինչը լավ է, որովհետեւ շփումների պոտենցիալ շրջանակը էականորեն նեղացել է», նշել է նա։ Ըստ Փաշինյանի` պացիենտի հետ շփում ունեցած անձանց մեկուսացման գործընթացն ավարտին է մոտենում։ «Նրանք բոլորը տրամադրված են համագործակցային, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում... Կորոնավիրուսով վարակված մեր հայրենակիցը լավ է, նույնիսկ ջերմություն չունի», - նշել է Փաշինյանը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել։ Ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։ Նա ինքն էր դիմել բժշկի, վիճակը, ըստ վարչապետի, լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, ա ջրիվելի ուշ ջերմությունն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |