Թորոսյան․ Ապացուցված չէ, որ կարանտինն աշխատող գործիք է 1 մարտի 2020 - 12:19 AMT PanARMENIAN.Net - Իրանից ժամանող քաղաքացիների հանդեպ կարանտին չի կիրառվել, քանի որ ապացուցված չէ, որ դա աշխատող գործիք է, հայտարարել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը` Հայաստանում կորոնավիրուսին վերաբերյալ ասուլիսի ժամանակ։ «Որևէ կերպ այն խորհուրդ չի տրվում որևէ միջազգային առողջապահական կազմակերպության կողմից», - նշել է նա։ Նա նշել է, որ ինքնաթիռի ուղևորներն ու անձնակազմը դիմակ են կրել, բոլորը դուրս են եկել առանձին ելքով ու որևէ պրակտիկ շփում այլոց հետ չեն ունեցել։ Ընդամենը մեկուսացվել է 32 անձ։ Մեկուսացվածները Ծաղկաձորի «Գոլդեն Փելես» հյուրանոցում են (այն պատկանել է մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանին, ով քրգործի հարուցումից հետո հանձնել է օբյեկտը պետությանը․ շենքն այս պահին որպես հյուրանոց չի շահագործվում ու այցելուներ չի ընդունում): Թորոսյանը նշել է, որ այս պահին որևէ հանրային առողջապահական վտանգ չկա, անգամ վտանգ չկա հենց պացիենտի համար, որը պարզապես հիվանդանոցում է։ Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության 1-ին դեպքն է գրանցվել՝ ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։ Նա ինքն էր դիմել բժշկի. հիվանդանոց դիմելու պահին 38 աստիճան ջերմություն էր ունեցել։ Ուշագրավ Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Ամենաընթերցվողը բաժնում | Էրդողան. ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագիրը պատմական հնարավորություն է տարածաշրջանի համար Նա այդ մասին ասել է Կոբախիձեի հետ համատեղ ասուլիսում Աղավնոյի եկեղեցին ոչնչացման վտանգի տակ է Այն ամբողջությամբ ներառված է տախտակամածների և ծածկերի մեջ Գրիգորյան․ Երևանը չի խնդրել, որ ՌԴ սահմանապահները մնան Թուրքիայի և Իրանի հետ սահմանին «Ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահները տեղակայված են ըստ պայմանագրի և նման հարց այս պահին չենք քննարկում»,–ասել է նա Ժնևում հանդիպել են ՀՀ և Ադրբեջանի խորհրդարանների խոսնակները Այլ մանրամասներ չեն ներկայացվում |