ԿԳՄՍՆ. Արտահերթ արձակուրդ հայտարարելու հարցն ուշադրության կենտրոնում է![]() 1 մարտի 2020 - 12:54 AMT PanARMENIAN.Net - Ուսումնական հաստատություններում արտահերթ արձակուրդ հայտարարելու հնարավորության հարցը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ուշադրության կենտրոնում է, հայտարարել է նախարար Արայիկ Հարությունյանը: «Որոշումների մասին անպայման կտեղեկացնենք ձեզ: Հիշում եք, որ անհրաժեշտությունից ելնելով և լարվածությունը թուլացնելու համար վերջերս որոշում կայացվեց բացակայությունները զրոյացնելու վերաբերյալ», - նշել է նախարարը: Նա հավելել է, որ գերատեսչության որոշումները բխելու են բացառապես երեխաների առողջությունը պաշտպանելու անհրաժեշտությունից, «ինչից ավել կարևոր բան չկա»: «Խնդրում եմ ելնել այս սկզբունքից ու այս հարցերում առաջնորդվել պաշտոնական լրահոսից ստացված տեղեկություններով»,- նշել է Հարությունյանը: Իր հերթին, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ դպրոցական 2 երեխա ունի ու պատրաստ է նրանց դպրոց ուղարկել: «...որովհետև հանրային առողջապահական վտանգը բարձր չեմ համարում։ Դպրոցականները պրակտիկորեն որևէ խնդիր չունեն կորոնավիրուսի հետ, նրանց շրջանում դեպքերը հազվադեպ են»,- նշել է Թորոսյանը: Մարտի 1-ի վաղ առավոտյան Հայաստանում կորոնավիրուսով հիվանդացության հաստատված դեպքն է գրանցվել։ Պացիենտը ՀՀ 29 տարեկան քաղաքացի է, տղամարդ, ով կնոջ հետ օդանավով ժամանել է փետրվարի 28-ին` Թեհրանից։ Նա ինքն էր դիմել բժշկի, վիճակը, ըստ վարչապետի, լավ է. հիվանդանոց դիմելու պահին ջերմություն ունեցել է, ա ջրիվելի ուշ ջերմությունն իջել է։ Նախնական թեստը դրական արդյունք է տվել, կրկնակի թեսթի արդյունքները հայտնի են դարձել Երևանի ժամանակով գիշերը ժամը 03:00-ին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |