Աղբյուր. ՀՀ-ն Հնդկաստանից $40 մլն-ով 4 ռադար է գնել

Աղբյուր. ՀՀ-ն Հնդկաստանից $40 մլն-ով 4 ռադար է գնել

PanARMENIAN.Net - Հայաստանը Հնդկաստանից $40 մլն-ի ռադիոտեղորոշիչ 4 Swathi համակարգ է ձեռք բերել, փոխանցում է հնդկական Timesnow.com-ը:

Նշվում է, որ հայկական կողմը հնդկական արտադրության ռադարների գնման որոշումը կայացրել է Ռուսաստանում և Լեհաստանում արտադրված համակարգերի փորձարկումից հետո:

Ըստ աղբյուրի՝ Հնդկաստանն արդեն սկսել է մատակարարել ռադարները ՀՀ-ին՝ խթանելով պաշտպանական ոլորտում «Պատրաստված է Հնդկաստանում» (Made in India) կառավարական ծրագիրը։

Ռադարների արտադրողը Bharat Electronics Limited ընկերությունն է, իսկ համակարգը մշակել է հնդկաստանի Պաշտպանական հետազոտությունների և զարգացման պետական կազմակերպությունը (DRDO):

ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը PanARMENIAN.Net ին չի մեկնաբանել ռադարների ձեռքբերման մասին լուրը՝ նշելով, որ ընդհանրապես ռազմատեխնիկական գործակցության ոլորտից ոչ մի լուր ՊՆ-ն չի մեկնաբանում:

Ըստ 2020 թվականի բյուջեի նախագծի՝ երկրի ռազմական պաշտպանությանը պլանավորվում է տրամադրել մոտ 301․2 մլրդ դրամ։ 2017-ին այն կազմել է 210 մլրդ դրամ, 2018-ին՝ մոտ 247 մլրդ դրամ, 2019-ին՝ 301 մլրդ դրամ։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---