Փաշինյան. Իրանի հետ վիզային ռեժիմը 5 օրում կվերականգնվի![]() 2 մարտի 2020 - 11:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ն Իրանի հետ վիզային ռեժիմը ժամանակավորապես վերականգնելու գործընթաց կսկսվի և 5 օրում այն կվերականգնվի, Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող աշխատանքները համակարգող հանձնաժողովի նիստից հետո հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Հաշվի առնելով տարածաշրջանում համաճարակային վիճակը՝ ՀՀ-ն որոշել է խստացնել սահմանափակումները հայ-իրանական սահմանով հաղորդկացության ուղղությամբ»,- ասել է Փաշինյանը: Նա հայտարարել է նաև, որ բեռնափոխադրումների մասով ևս կխստացվեն միջոցառումները, որոշ բեռների համար բացառություններ կարվեն: Փաշինյանը կոչ է արել խուսափել Իրանից և դեպի այդ երկիր բեռնափոխադրումներ կատարելուց: ՀՀ-ն Իրանում կորոնավիրուսի տարածումից հետո սահմանափակել էր Իրանի հետ ցամաքային և օդային հաղորդակցությունը: Սահմանը բաց էր բեռնափոխադրումների համար, սակայն որոշակի խստացումներ կմտցվեն նաև այդ դաշտում: Մարտի 1-ին հայտարարվեց, որ ՀՀ-ում կորոնավիորւսի վարակման մեկ դեպք կա, ՀՀ վարակակիր քաղաքացին եկել էր Իրանից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |