ՊՆ խոսնակ. Զինվորներից հարյուրավոր սմարթֆոններ են առգրավվել 2 մարտի 2020 - 11:38 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 29-ի և մարտի 1-ի ընթացքում ԶՈւ հրամանատարության և ՊՆ ՌՈ պրոֆիլակտիկ աշխատանքների ընթացքում զորքի մոտ հայտնաբերվել է մի քանի հարյուր սմարթֆոն, ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ դրանք բոլորը հանձնվելու են զինծառայողների ծնողներին։ 2019-ի ձմեռային զորակոչին առաջին անգամ ժամկետային զինծառայողներին թույլատրվել է իրենց հետ բջջային հեռախոս տանել: Դրանցից օգտվելու կանոնակարգի համաձայն՝ զինծառայողին թույլատրվում է ունենալ բացառապես տեսագրման, ձայնագրման, լուսանկարման և ինտերնետ հնարավորություններ չունեցող բջջային: «Հերթական անգամ հորդորում ենք զինծառայողներին և նրանց հարազատներին, զերծ մնալ զինծառայողներին չթույլատրված հեռախոսների տրամադրումից։ Դրանք վտանգում են իրենց կյանքը, ստորաբաժանման անվտանգությունը հարցականի տակ են դնում, առաջացնում են ոչ կանոնադրային մթնոլորտ»,- ասվում է գրառման մեջ: Հանրապետական հավաքակայանում զինծառայողը ծանոթանում է բջջային հեռախոսակապով խոսակցությունների ժամանակ գաղտնիության ռեժիմի պահպանման պահանջներին: Զինծառայողը բջջայինից կարող է օգտվել միայն զորամասի օրվա կարգացուցակով նախատեսված ազատ ժամերին: Ուշագրավ «Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը | Գեղասահորդուհի Սոֆյա Տիտովան կներկայացնի Հայաստանը․ Նա ՀՀ քաղաքացիություն է ստացել Նա մարզվում է Եվգենի Պլյուշչենկոյի ակադեմիայում Սերժ Սարգսյան. Բագրատ Սրբազանն ասել է` ինքն է թեկնածու, ուրեմն՝ իրեն ենք աջակցում Նա ասել է, որ նոր իշխանություններին կհաջողվի սահմանազատումը բերել օրինական դաշտ ՌԴ ՊՆ ղեկավար․ Հատկապես մտահոգիչ են Վաշինգտոնի և Բրյուսելի պլանները մեր հայ գործընկերների մասով Նա հավելել է, որ «Հայաստանին ու Ադրբեջանին հակասությունների կարգավորման համար պարտադրվում են միջնորդական ջանքեր» Սերժ Սարգսյանն արդարացվել է հանցակազմի բացակայության հիմքով Վերացվել է նրա խափանման միջոցը՝ երկրից բացակայելու արգելքը |