«Ռոմայի» մարզիչ. Մխիթարյանը կարևոր է մեզ համար

«Ռոմայի» մարզիչ. Մխիթարյանը կարևոր է մեզ համար

PanARMENIAN.Net - Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան «Կալյարիի» հանդեպ 4:3 հաշվով տարած հաղթանակից հետո գովեստի խոսքեր է ասել կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին, որը գոլի և գոլային փոխանցման հեղինակ է դարձել:

Ըստ մարզչի՝ Մխիթարյանը գնալով բարելավում է խաղն ու առավել կարևոր դառնում իտալական ակումբի համար, գրում է RomaNews-ը:

«Չեմ կարող ասել, թե ինչ կլիներ, եթե Մխիթարյանը վնասվածքի պատճառով շատ ժամանակ չկորցներ, բայց նա վերադարձավ և շատ հաջող: Այսօր նա հիանալի խաղ է անցկացրել: Մխիթարյանը կարևոր խաղացող է մեզ համար, և նա օրեցօր ավելի լավն է դառնում»,-ասել է Ֆոնսեկան:

Հարցին, թե ում կտար նախապատվությունը Հենրիխ Մխիթարյանի և իտալացի կիսապաշտպան Լորենցո Պելեգրինիի միջև ընտրելիս, մարզիչը պատասխանել է. «Լավ գլխացավանք է մարզչի համար: Վատ է, երբ մենք խաղացողներ չունենք: Մենք շատ հանդիպումներ ենք ունենում և բոլորի համար տեղ կա»:

Իտալական «Ռոմայի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը գոլի հեղինակ է դարձել Իտալիայի ֆուտբոլի առաջնության Ա Սերիայի 26-րդ տուրում «Կալյարիի» հետ հանդիպմանը: Մարզիկը նաև գոլային փոխանցում է կատարել, որից հետո Կալինիչը դուբլ է ձևակերպել։ «Ռոման» հաղթել է 4:3 հաշվով:

Ընթացիկ խաղաշրջանում 31-ամյա Մխիթարյանը 17 հանդիպում է անցկացրել «Ռոմայի» կազմում բոլոր մրցաշարերում՝ 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ դառնալով:

Photo. Getty Images
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---